Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։
Yerkir.am-ն ուղերձը ներկայացնում է ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու եւ շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին եւ գեներալներին, այլեւ վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության եւ ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության եւ հերոսության յուրօրինակ դրսեւորում է։
Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի եւ միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար եւ օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները:
Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։
Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ եւ խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։
Աստված ձեզ պահապան, տղե՛րք»։