Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ ռազմական նավերի գործողությունները Սև ծովում և ամբողջ Եվրոպական հրամանատարությունում «սովորական» են». ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ Անկարան ծանուցագիր էր ուղարկել Մոնտրյոյի կոնվենցիայի մասնակիցներին Միջերկրական ծովից Սև ծով և հետադարձ` ամերիկյան նավերի անցման մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ` այս գործողության պատճառը Ուկրաինայի սահմանին «Ռուսաստանի ռազմական ակտիվության աճն է»: ՌԻԱ «Նովոստի»-ին Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել է, որ նավերը հերթով կանցնեն Բոսֆորով ապրիլի 14-ին և 15-ին, իսկ կվերադառնան մայիսի 4-ին և 5-ին:
«Սա իրադարձությունների բնականոն զարգացում է Միացյալ Նահանգների զինված ուժերի համար, և մենք, իհարկե, համակարգում ենք Սև ծով նավերի մուտքը Թուրքիայի հետ` Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին՝ նշելով, որ չի պատրաստվում խոսել «հիպոթետիկ կամ ապագա գործողությունների մասին»:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները հաջորդ շաբաթ Բոսֆորով երկու նավ ուղարկելու` Վաշինգտոնի ծրագրերի մասին:
«Ես մտադիր չեմ հաստատել թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները: Մենք պարբերաբար գործողություններ ենք իրականացնում Սև ծովում, այստեղ ոչ մի նոր բան չկա»,- բացատրել է Քիրբին:
Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական ուժերը «լողալու են, թռչելու և շարժվելու են գետնի վրա, որտեղ դա թույլատրված է»: