Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Human rights watch իրավապաշտպան կազմակերպության Համաշխարհային զեկույցում, ըստ Yerkir.am-ի, աշխարհի մոտ 100 երկրների մասին վերլուծություններ են, ընդգրկված է նաեւ Հայաստանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը ընդհանուր անդրադառնալով 2018 -ի խորհրդարանական ընտրություններին և կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին ու արդարադատությանը, այնուհետև առանձին ոլորտներում է անդրադառնում հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառման հարցերին` կազմակերպությունը արձանագրում է:
«Իշխանությունները վերսկսեցին 2008 թվականին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած մահաբեր բախումների հետաքննությունը, և 2019 թվականի հունիսին մեղադրանք առաջադրեցին բարձրաստիճան պաշտոնյային՝ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարի սպանության համար: Այնուամենայնիվ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման երկու դեպքի քննությունը մնում է կասեցված»,- գրված է զեկույցում:
Զեկույցում Human rights watch-ն անդրադառնում է նաև իրավապահ ուժերի և ցուցարարների միջև 2019 -ին տեղի ունեցած միջադեպերին, որոնք կապված են Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաների հետ:
Human rights watch-ի զեկույցում բավական ծավալուն անդրադարձ կա նաև ընտանեկան բռնության դեպքերին և իրավապահ համակարգի այս ոլորտում գործունեությանը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսի ընթացքում իշխանությունները հետաքննություն կատարեցին ընտանեկան բռնության 331 քրեական դեպքով, այդ թվում՝ նոր հարուցված 176 գործով: Մեղադրանք առաջադրվեց 209 գործով, 45 գործ ուղարկվեց դատարան։ Սակայն շատ դեպքերում իշխանությունները չեն պաշտպանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին՝ վտանգելով նրանց կյանքը և բարեկեցությունը»,- ասված է զեկույցում:
Human rights watch-ի համաշխարհային զեկույցին զուգահեռ՝ հրապարակվել է նաև ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույցը»: Ըստ այդմ՝ Հայաստանը հիշատակվում է տարվա ընթացքում բնակչության և արտագաղթող մարդկանց թվային հարաբերակցությամբ բացասական ցուցանիշներ արձանագրած 20 երկրների շարքում: Այդ սանդղակում Հայաստանը 18-րդն է: