|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հաճախ հրահրել է ԱՄՆ-ում բնակվող մուսուլմաններին ահաբեկչություններ իրականացնելու, այնուհետեւ նրանց նկատմամբ գործողություններ իրականացրել. ըստ ИТАР-ТАСС-ի՝ ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Իրավապաշտպանները մանրամասն ուսումնասիրել են վերջերս կայացած 27 դատավարություն, որոնց ընթացքում իսլամ դավանող անձանց մեղադրել են ահաբեկչական գործողություն իրականացնելու մտադրության մեջ: Պարզվել է, որ այդ մարդկանց մոտ կեսի նկատմամբ ՀԴԲ-ն սարքովի գործողություններ է իրականացրել՝ նրանց ահաբեկչությունների հրահրելով:
«Չի բացառվում, որ որոշ դեպքերում գերատեսչությունն ինքն է օրինապաշտ քաղաքացիներից ահաբեկիչներ ստեղծել»,- ասվում է Human Rights Watch-ի զեկույցում:
Որպես օրինակ՝ բերվում է բանգլադեշցի Ռեզվան Ֆերդաուսի գործը: Նա 2012-ին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Կոնգրեսի եւ Պենտագոնի շենքերում պայթուցիկ կրող հեռակառավարվող ինքնաթիռների մոդելների միջոցով ահաբեկչություններ իրականացնելու մտադրության համար: Իրավապաշտպանները պնդում են, որ ՀԴԲ-ն հիասքանչ իմացել է, որ Ֆերդաուսը հոգեկան խնդիրներ ունի, եւ, չնայած դրան, իրենց մարդուն են ուղարկել նրա մոտ, որը նրան համոզել է ծրագրել ահաբեկչություն: