|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Human Rights Watch-ը Ադրբեջանի Իսմայիլը շրջանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում իրականացված ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել` ուղղված Ադրբեջանի իշխանություններին:
Ըստ Contact.az-ի` Human Rights Watch-ը կոչ է արել ցույցին մասնակցած և ձերբակալված անձանց ապահովել փաստաբանով, ինչպես նաև` թույլ տալ, որպեսզի միջազգային դիտորդները կարողանան տեսակցել նրանց:
Կազմակերպությունը նաև կոչ է արել օբյեկտիվ դատավարություն իրականացնել և բռնություն չկիրառել ձերբակալվածների նկատմամբ: «Ադրբեջանը պետք է հետևի Եվրոպայի խորհրդի ցուցումներին և դադարեցնի խաղաղ ցույցերի սահմանափակումները»,-նշված է հայտարարության մեջ: