կարևոր
3007 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-14 20:25
Հասարակություն

Հայ գերիների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․Human Rights Watch

Հայ գերիների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․Human Rights Watch

2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈւ-ի  կողմից.

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», - ընդգծել է կազմակերպությունը։

«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել  է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․

«Այս զինվորները գերի են ընկել և վայր դրել զենքերը։ Նրանց գերեվարողները պարտավոր էին մարդկայնորեն վերաբերվել նրանց, փոխարենը ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարեցին նրանց։ Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»: