կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 20:19
Աշխարհ

Ճապոնացի միլիարդատերը կին է փնտրում Լուսին ճանապարհորդության համար

Ճապոնացի միլիարդատերը կին է փնտրում Լուսին ճանապարհորդության համար

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան կին է փնտրում, որը նրան կուղեկցի Լուսնի շուրջը ճանապարհորդության ժամանակ: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:

Ճանապարհի ընկերուհուն Մաեձավան կորոնի հատուկ հեռուստաշոուի ժամանակ, որի հերոսուհիները պետք է լինեն միայնակ, 20 և ավելի տարեկան «վառ անհատականություններ», մշտապես դրական տրամադրված: Միլիարդատերը նշել է, որ նպատակ է դրել գտնելու կյանքի ընկերոջը, քանի որ հոգնել է միայնության ու դատարկության զգացումից:

Շոուին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հունվարի 17-ը, նկարահանումները կիրականացվեն փետրվար և մարտ ամիսներին: Միլիարդատերը ընտրություն կկատարի մարտի վերջին:

2018-ի աշնանը  Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Մաեձավային ընտրել էր որպես առաջին առևտրային հաճախորդ Starship տիեզերանավով դեպի Լուսին թռիչքի համար: Թռիչքը նախատեսվում է 2023-ին: Ճանապարհորդությունը կտևի մեկ շաբաթ: Թե որքա՞ն է միլիարդատերը վճարել ճանապարհորդության համար, հայտնի չէ, սակայն Մասկն ասել է, որ գումարը «զգալի» է:

Ավելի վաղ Մաեձավան որոշել էր փորձ անել և «Թվիթեր»-ում իր բաժանորդներին 9 մլն դոլար բաժանել, որպեսզի ստուգի՝ փողը նրանց երջանիկ կդարձնի՞, թե՞ ոչ: