Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապադովկիայի Զելվե բացօթյա թանգարանի նկատմամբ տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։
Բեհչեթ Ալքան
Բացօթյա թանգարանում, Ք.Ա. 9-րդ դարից մինչև 1952 թ. բնակավայր եղած, ժայռափոր բազմաթիվ վայրեր ունեցող բացօթյա թանգարանում մեծ թվով մզկիթներ, եկեղեցիներ, վանքեր, տներ և բնակավայրեր կան:
Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը կից թանգարանն առանձնանում է որպես տարածաշրջանի ամենաշատ այցելվող զբոսաշրջության կենտրոն։
Նեւշեհիրի զբոսաշրջության զբոսավարների պալատի նախագահ Օզայ Օնուրը ՛՛Anadolu՛՛ գործակալությանը հայտնեց, որ բնության շնորհած գեղեցկություններով զարդարված տարածքը քրիստոնեության կարևոր օրրաններից մեկն է, որտեղ հատկապես 9-13-րդ դարերում քահանաներին կրոնական կրթություն է մատուցվել։
Նշելով, որ թանգարանը և նրա շրջակայքը Կապադովկիայում ամենից շատ տարածված են բարձր սրագագաթ երկրաբանական կազմավորումները, Օնուրն ասաց.
«Զելվեն Կապադովկիայի առաջին բնակեցված վայրն է և նաև վերջին լքված բնակավայրը։ 1950-ական թվականներին էրոզիայի հետևանքով այս վայրը հայտարարվեց աղետի գոտի, և մարդիկ տեղափոխվեցին Աքթեփե գյուղ։ Մինչ այդ այստեղ կյանք կար։ Այս վայրը բյուզանդական ժամանակաշրջանում դիրքավորվել է որպես բնական ամրոց։ Մզկիթ և եկեղեցի ունենալով՝ մինչև բնակչության տեղափոխումը սա ժողովուրդները համատեղ գոյակցելու կենտրոնն էր։ Թանգարանի յուրահատկություններից մեկն էլ սրբապատկերների և եկեղեցիների վաղ թվագրումն է։ Ներսում թունելներ էլ կան: Մեր տարածաշրջանի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այստեղի աղավնանոցներն են»։
Նշելով, որ թանգարան այցելում են մշակութային տուրիզմը նախընտրող զբոսաշրջիկներ՝ Օնուրը հավելեց. «Այն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ մեկտեղ ավելի շատ այցելուներ է գրավում նաև Հարավային Ամերիկայից և եվրոպական երկրներից»:
Զբոսաշրջիկները տպավորված են բացօթյա թանգարանով
Հարավկորեացի զբոսաշրջիկ Ջիջոնգ Սոմը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե առաջին անգամ գալով՝ տպավորված է շրջանի աշխարհագրությամբ և պատմական կառույցներով:
Ջիջոնգ Սոմը հայտնել է, որ ուրախ է Կապադովկիա այցելելու իր երազանքն իրականացելու համար․ «Կապադովկիայի բնական գեղեցկություններով տեսարանը շատ լավն է։ Այստեղի պատմական վայրերը հետաքրքիր են։ Ես դա խորհուրդ կտամ իմ ընկերներին, երբ վերադառնամ իմ երկիր»:
Բեստե Գյունդողարը, ով իր ընկերների հետ այցելել է տարածաշրջան, նշել է, որ իրեն թվում է, թե շրջագայություն է անում Զելվե բացօթյա թանգարանում, ժամանակի թունելում է գտնվում և տպավորված է: «Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, ինձ թվում է՝ ապրում եմ անցյալում։ Դրա համար արդեն երրորդ անգամ եմ այցելում։ Այստեղ մի ժողովուրդ էր ապրում։ Տեսարանը նույնպես գեղեցիկ է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել»,- ասաց նա:
Ֆունդա Քյորօղլուն նաև նշել է, որ Կապադովկիայի յուրաքանչյուր անկյուն արժեքավոր է, բայց նա Զելվե բացօթյա թանգարանից առանձնահատուկ հաճույք է ստանում։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net