Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, 2019-ին շտապօգնության կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ 14.558-ով ավելի է եղել՝ կազմելով 262.441 դեպք: Հիվանդանոց է տեղափոխվել 59.671 քաղաքացի՝ 5565-ով ավելի նախորդ տարվա համեմատ: Մանկական կանչերի թիվը 17.075 է՝ 506-ով ավելի նախորդ տարվա համեմատ:
Ամանորին՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7–ը, շտապօգնությունն օրական 950 կանչ է ստացել, որը մոտ 250-300-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միայն հունվարի 6-ին 976 զանգ է գրանցվել, 220 հիվանդ տեղափոխվել է հիվանդանոց: Ամանորի տոնական օրերին կանչերի թիվը հասել է 8.146-ի: Կանչերի մեծ մասը սրտանօթային, սուրշնչառական հիվանդությունների հետ է կապված եղել, շատ են եղել նաև ալկոհոլի հետևանքով ինքնազգացողության վատացման դեպքերը: Կանչերի հաճախականության ավելացման պատճառը ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը համարում է այն, որ մեքենաներն ու բուժսարքավորումներն են թարմացվել և ավելացվել: Քիչ չեն եղել նաև զավեշտալի ու անիմաստ զանգերը, երբ, օրինակ, քաղաքացուհին շտապօգնություն է կանչել՝ իբր իրեն վատ է զգում. պարզվել է, բժիշկներից օգնություն է խնդրում իր կատվի համար: