կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-21 11:57
Հասարակություն

Մետրոպոլիտենը կաշխատի ծանր գրաֆիկով

Մետրոպոլիտենը կաշխատի ծանր գրաֆիկով
«Կարեն Դեմիրճյանի» անվան Երեւանի մետրոպոլիտենն այսօր Հայաստանի անկախության եւ «Էրեբունի-Երեւան» տոնի կապակցությամբ աշխատելու է մինչեւ սեպտեմբերի 22-ի գիշերվա ժամը 2-ը: Առավոտվանից մետրոպոլիտենը աշխատում է ծանր գրաֆիկով եւ Երեւնաի բնակչությունը այսօր ողջ ընթացքում ավելի դյուրն կօգտվեն մետրոպոլիտենի ծառայություններից: Քանի որ դեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երեւանի կենտրոնական փողոցներում: Փակ են լինելու, մասնավորապես`Կորյունի փողոցը, Մեսրոպ Մաշտոցի պողոտան, Մարշալ Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Երվանդ Քոչարի փողոցը, Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ Նովայի պողոտան եւ Թումանյան փողոցը: Բացի այդ, տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը կլինեն փակ: