կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 12:42
Հասարակություն

Լարված իրավիճակ` Մարալիկում. ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. news.am

Լարված իրավիճակ` Մարալիկում. ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. news.am

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել. Մարալիկում ծննդատան փակման պատճառով քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը։

Մելիքյանը հայտնեց, որ ճանապարհ փակած քաղաքացիների հետ այս պահին բանակցում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քիչ հետո կժամանեն նաև Առողջապահության նախարարության աշխատակիցները։ Մարալիկի ծննդատան եւ հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի եւ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, որոնք դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր ծննդատան աշխատակցի հետ, որը նշել էր՝ ծննդատունը փակվում է, քանի որ ծնունդները սահմանված չափից քիչ են։ Մելիքյանն ասաց՝ հունվարի 1-ից ծնունդ չընդունեք. Մարալիկի ծննդատունը փակվում է Առողջապահության նախարարությունը պարզաբանումը՝ Մարալիկի ծննդատան ֆինանսավորման դադարեցման հետ կապված