կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 14:18
Հասարակություն

Պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, լարված իրավիճակ է (լրացվում է)

Պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, լարված իրավիճակ է (լրացվում է)

Այսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում: Պռոշյանցիները խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որից հետո գերեզմանոցից տուն գնալիս մի  խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և գլխավոր դատախազը:

 

Պռոշյանցիները բողոքում են, որ իրենց գյուղապետի սպանությունից մեկ տարի անց հանցագործությունը դեռևս չի բացահայտվել: Ըստ մեր թղթակկցի` այս պահին իրավիճակը տեղում լարված է, վարորդները, բանից անտեղյակ, փորձում են անցնել ճանապարհը: Պռոշյանցիները ճանապարհներից  մեկը փակել են` մեծ քարեր տեղադրելով: Գյուղացիները  վարորդներին կոչ են անում միանալ իրենց: «Հակառակ դեպքում` վաղը կամ մյուս օրը ձեր երեխուն կամ ձեր հորն են  օրը ցերեկով սպանելու, սպանությունը կոծկվում է»,- ասում են նրանք: