Մի շարք շիրակցիներ, որոնց երեխաները համարվում են անհայտ կորած կամ գերության մեջ են, փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են, որ տեղական կամ կենտրոնական իշխանություններից ներկայացուցիչներ գան և պատասխանեն իրենց հարցերին, թե ինչու իրենք տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։
Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։ Հարյուրավոր մեքենաներ չեն կարողանում առաջ շարժվել։ Այս պահի դրությամբ դեռևս ոչ մի պաշտոնյա չի մոտեցել քաղաքացիներին և չի լսել նրանց խնդիրները։