Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մալայզիական ինքնաթիռի երթուղին եւ կործանման վայրը գտնվում են ուկրաինական հեռահար C-200 զենիթահրթիռային համալիրի 2 մարտկոցի եւ միջին հեռահարության «Բուկ-M1»-ի 3 մարտկոցի խոցման գոտում: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ Կիեւի վստահեցնումները, թե հուլիսի 17-ին ուկրաինական զենիթահրթիռային համալիրներից օդային թիրախների ուղղաթյամբ կրակ չի բացվել, լուրջ կասկածների տեղիք է տալիս, քանի որ ռուսաստանյան ռադիոտեխնիկական միջոցներով գրանցել են դրանցից մեկի ռադիոտեղորոշիչ կայանի աշխատանքը:
ՌԴ ՊՆ-ն նաեւ ընդգծել է, որ հուլիսի 17-ին տվյալ տարածքում ՌԴ օդուժը եւ զինված ուժերը գործողություն չեն իրականացրել, եւ դա լիովին ապացուցվում է օբյեկտիվ հսկողության միջոցներով:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել էր, որ աշխարհազորայինները ուկրաինական զենիթահրթիռային համալիրներ չեն զավթել:
Իսկ քիչ առաջ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն պնդել է, որ մալայզիական ինքնաթիռը ուկրաինական ՀՕՊ սարքավորումների գործողության տարածքից դուրս է եղել: Բացի այդ, ըստ նրա, զնեիթահրթիռային համալիրների գույքագրումը ցույց է տվել, որ բոլոր հրթիռները տեղում են: