կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-27 16:00
Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարվածել Ռուսաստանի տարածքին. Reuters

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարվածել Ռուսաստանի տարածքին. Reuters

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Կիևին Ռուսաստանի տարածքին հարվածների վտանգի մասին, հատկապես՝ երկրի խորքին, քանի որ դա լարվածության աճի վտանգ է պարունակում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Վաշինգտոնի ներկայացուցիչներին մտահոգում է այդ նպատակով Արևմուտքի մատակարարած զենքի կիրառումը։

«Մենք մտահոգություններ ունենք էսկալացիայի հետ կապված, միևնույն ժամանակ, չենք ցանկանում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ շատ կապել Ուկրաինայի ձեռքերը՝ օգտագործելու համար այն, ինչ մենք տալիս ենք»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան փոխըմբռնում ունեն, թե որքանով Կիևը կարող է կիրառել իրեն մատակարարվող զենքը։ «Առայժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք սահմանների վերաբերյալ»,- շեշտել է նա։