կարևոր
9457 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 16:06
Իրավական

Անօրինական ձայնագրությունների հարցով կհասնենք, ընդհուպ, եվրոպական դատարան․ Արծվիկ Մինասյան

«Իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, ինչում ներգրավված է եղել և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը։ Մասնավորապես, ներքին, արտաքին դիտումներ, հեռախոսազանգերի հսկողություն են իրականացրել։ Այդ ամբողջն իրականացվել է ոչ իրավաչափ, որովհետև դրա համար բավարար չեն եղել այն պայմանները, որ կարող էին իրականացնել»։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում հրապարակված, ապա՝ իշխանական ԶԼՄ-ներում զետեղված ձայնագրությանը, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իբրև հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

«Որ սրանք՝ որպես ապացույցներ՝ չանդվեն և դրանով չբացահայտվի իշխանության դեմքը, թե ինչ միջոցների են դիմում՝ անօրինական գաղտնալսումներ, անօրինական ներքին դիտումներ, նյութերը հավաքել՝ լցրել են իրենց կայքերում։ Այս նյութերը հանել են ոստիկանության աշխատակիցները, դրանք սղագրել են, ուղարկել ՔԿ, ասել՝ վարույթ նախաձեռնեք»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ակնհայտ է՝ այդ նյութերը ոչ օրինական ճանապարհով ստացված նյութեր են, դրա հիման վրա նախաձեռնվել են ոչ օրինական քրեական վարույթներ, որոնց շրջանակներում անձինք են կալանավորված։ «Ժուչոկը» տեղադրվել է առանց դատարանի որոշման։

Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց՝ պատրաստվում են նաև հաղորդում ներկայացնել՝ ապօրինի գաղտնալսման և տվյալները հրապարակելու առթիվ։Ըստ նրա հետամուտ կլինեն՝ հասնելով, ընդհուպ, եվրոպական դատարան։