Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախարարը վստահեցրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունում նման փաստաթուղթ չկա, և քանի որ այդպիսի փաստաթուղթ չի կարող ապագայում օդից ծնվել՝ առանց նախարարությունում առկայության, այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկած կարող է լինել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վստահեցումը, որ ինքը տեղյակ չէ որևէ փաստաթղթի մասին, որը հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրելու է Նիկոլ Փաշինյանը՝ վավերացնելով ՀՀ սահմանամերձ տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացը։
Արծվիկ Մինասյանը, սակայն, ասաց, որ սա չի նշանակում, որ պայքարը ավարտում են։
«Քանի որ հարց եղավ Շուռնուխի, Որոտանի և այլ տարածքների մասին, մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ»,-տեղեկացրեց դաշնակցական գործիչը։
Նա ասաց, որ շուտով վարչական դատարան է ներկայացվելու նման պահանջ։ Մանրամասներ չասաց, բայց նպատակը կանխելն է հայկական տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ հետագայում դրանք հետ բերելու համար։
«Սովետական քարտեզը ինձ համար հիմք չէ, ինձ համար հիմք է այն փաստացի վերահսկողությունը, որը ես, որպես Հայաստանի Հանրապետություն, ունեմ, իմ տարածքը դա է, այլ ոչ է այն, ինչ փորձ են անում ներկայացնել՝ այդ թվում անկլավների հետ կապված։ ՀՀ տարածքը այն է, որտեղ իմ զինված ուժերը կան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․