Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ նախորդ շաբաթ վարչապետի հանձնարարականին, որը վերաբերում է ներմուծման գործընթացի դյուրացմանն ու թափանցիկության ապահովմանը: Ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով պետք է պատրաստվի հուշաթերթ, որում պետք է ներկայացված լինի ամբողջական տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունից դուրս, եթե վարչական մարմինը այլ բան պահանջի ներմուծողից, կհամարվի հակաօրինական:
«Ապագայում ծրագրում ենք ամբողջությամբ անցնել էլեկտրոնային համակարգի, մասնավորապես` 11553 ապրանքատեսակների գծով կունենանք էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի, ներմուծող կամ տնտեսվարող սուբյեկտ, եթե կուզենա որևէ երկրից ներմուծում իրականացնել, ապա կկարաողանա շատ հանգիստ մտնել համակարգ, հավաքելով ապրանքի անվանումը կամ կոդը, ստանալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ փաստաթղթեր են պետք, որ իրավական ակտերի հիման վրա են պահանջվում փաստաթղթերը, ինչ տուրքեր ու հարկային դրույքաչափեր են գործում»,- ասաց նախարարը:
Առայժմ առանձնացվել են տասը հիմնական ապրանքատեսակներ, որոնք գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, և դիտարկվում որպես մենաշնորհային, դրանց թվում են կարագը, դիզվառելիքը, շաքարավազը, բանանը, բենզինը, ալյուրը, հավի միսը և այլն: Այդ տասը ապրանքատեսակների գծով կազմվել են հուշաթերթիկներ, դրանք ուղարկվել են ՊԵԿ և սննդի անվտանգության կոմիտե` ստանալու նրանց համաձայնությունը, և եթե այսօր կամ վաղը ստանան այդ համաձայնությունը, ապա մեկ շաբաթվա ընթացքում այդ հուշաթերթերը կտեղադրվեն էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:
«Կա նաև թեժ գիծ, որ եթե փաստաթղթերից դուրս որևէ պահանջ ներկայացվի, այն կհամարվի անօրինական»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ երկարաժամկետ լուծումները լինելու են ավելի ամբողջական ու հիմնավոր: