|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Ըստ տվյալների՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում, 11.02.2019թ. նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ 18.02.2019 թվականին՝ ժամը 15.35-ի սահմաններում, դիմել է փախուստի:
Փախուստի դիմաց կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: