Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական «FLO» կոշիկի խանութների ցանցի՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մասնաճյուղը կրոնական հավատքը վիրավորելու համար փակվել է կանացի բարձրակրունկի տակ հայտնված խաչի պատկերի պատճառով: Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը նշել է, որ կոշիկի տակ խաչ պատկերելը վիրավորանք է և հակասում է Քուրդիստանի օրենքներին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Խանութը գտնվում է Էրբիլի Mega Mall կոչվող առևտրի կենտրոնում: Այն փակվել է Էրբիլի նահանգապետարանի կողմից:
Քրդական Rûdaw լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում Պետրոսը նշել է, որ դեպքի մասին հայտնել են նահանգապետարանին, որն էլ որոշում կայացրեց փակել խանութը: «Մեզ բողոքներ ուղարկել դեպքի կապակցությամբ և դրան գնահատական տալու համար այցելեցինք խանութ: Կոշիկը զննելուց հետո տեսանք, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Նույն մոդելից խանութում ևս տեսա: Զանգահարեցի նահանգապետին, որն անմիջապես գործի անցավ», - հայտարարել է Զիյա Պետրոսը:
Պետրոսը նաև նշեց, որ պատրաստվում են խանութի այլ մասնաճյուղերում էլ զննում անցկացնել. «Երկար տարիներ քրիստոնյաներն ու մուսուլմանները միասին են ապրում առանց որևէ խնդրի: Այս վիրավորանքը նպատակ ունի խախտել հասարակական կարգը», - եզրափակեց Քուրդիստանի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի նախագահը: