Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր զինանշանը պետք չէ փոխել, պատկերացնո՞ւմ եք` որքան ծախսեր կառաջանան`կնիքներ, տպագրություն: «Դրա փոխարեն ավելի լավ է` մի քանի շենք ավելի կառուցեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը:
Ըստ նրա` զինանշանի փոփոխման հարցն այնքան էլ հրատապ չէ: Ավելին` գրականագետը կարծում է, որ ոչ թե զինանշանն է իրեն համապատասխանաբար երկիր ստեղծում, այլ ուժեղ երկիրը համահունչ զինանշան է ձևավորում:
«Քանի դեռ ներկայիս զինանշանը գործում է, պետք է հարգել այն և պետք չէ ինչ-ինչ պիտակներ կպցնել: Եթե մենք անհարգալից արտահայտվենք, բնական է, չէ՞, որ օտարերկրացուց չենք կարող հարգանք պահանջել, եթե նա որոշի վատ արտահայտվել: Պետք չէ գազանանոց և այլ պիտակներ փակցնել զինանշանին»,- ասում է գրականագետը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, սակայն, կարծում է, որ զինանշանի տեսքը պետք է փոխվի, քանի որ այն շատ է աղավաղվել:
«Խորհրդանիշը պատահական բան չէ, այն ազգիդ անցած ճանապարհն ու ներկան է ցույց տալիս: Զինանշանի վրա այնպիսի արծիվ պետք է լինի, որ մենք էլ ուզենանք նրան նմանվել: Ինչ վերաբերում է զինանշանի վրա` կենդանիների լինել-չլինելուն, այ քեզ բան, դրանց հո կենդանաբանական այգո՞ւց չեն վերցրել, մեր պատմությունից են գալիս: Ասում են` զինանշանի վրա պատկերված առյուծի բերանը փակ է, եթե առյուծի բերանը բացելով` մեր ապրելակերպը կփոխվի, եկեք բացենք այն»,- ասում է Կարապետյանը:
Նրա կարծիքով` զինանշանի վրա պետք է ցայտուն կերպով արտահայտվի Արարատի պատկերը. «Այն, որ Արարատը խեղճացված է ու ստորացված ներկայիս պատկերմամբ, փաստ է»: