|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաթարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Տաթև Հակոբյանը (87 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում:
2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չէր կարողացել բարձրացնել 161 կգ: