|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թաիլանդում ավարտվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային ծանրորդները: Նրանց թվում, ինչպես արդեն նշել էինք, նաև հայազգի երկու մարզիկներ կան՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում:
Գոռ Մինասյանը հաջող է կատարել իր բոլոր մոտեցումները` բարձրացնելով 200, 207 ապա 212 կգ կշռող ծանրաձողը: Սա առայժմ երկրորդ ցուցանիշն է:
Իսկ Ռուբեն Ալեքսանյանը միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 192 կգ կշռող ծանրաձողը: Ռուբեն Ալեքսանյանն առայժմ 6-րդն է: Հիշեցնենք, որ նա ավելի ուժեղ է հրում վարժությունում:
Առաջատարը վրացի Լաշա Տալախաձեն է: Նրա ցուցանիշը 220 կգ է: