| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՆԱ աճը 2017-ին եղել է 7,5 տոկոս, 2018-ին՝ 5 տոկոս, ինչը հասկանալի է, քանի որ եթե մեկ տարում երեք նախարար է փոխվում, նոր իշխանություններ են գալիս, նախագահականից անցնում ենք խորհրդականի, բնականաբար դա տնտեսության վրա պետք է ազդի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
«2019-ին նախատեսված էր 6,2 տոկոս, ենթադրում եմ, որ մի քիչ ավելի շատ կլինի, բայց արդեն 2020-ին կանխատեսվում է 4,9 տոկոս: Այսինքն ունենք աճի նվազում:
Այո, աղքատությունը նվազել է 2,2 տոկոսով, բայց նախորդ տարի կրճատվել էր 3,7 տոկոսով: 46 հազար մարդով կրճատվել է գործազրկությունը, բայց աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 51,5 հազար մարդով: Այսինքն գործազուրկները գնացել են, դրա համար էլ գործազրկությունը կրճատվել է:
Այս տարվա 10 ամիսներին ունենք բացասական սահմանահատումների ցուցանիշ՝ 35 500, օտարերկրյա ներհոսքը ունենք 25 500:
Այո, կան դրական զարգացումներ, կան դրական շարունակություններ եւ կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ դրականը եղել է, դա շարունակվել է, որովհետեւ պետք չի անցյալն ամբողջովին դեմոնիզացնել; Տնտեսության ոլորտում տոտալ դեմոնիզացիան այդքան էլ ճիշտ չէ»,-ընդգծեց նա: