Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Ընդդիմադիրների նկարներով հանրահավաքների գնալը առանձնապես շատ խելք չի պահանջում, բայց ընտրությունները հաշվետվություն են, իշխող թիմը պետք է ասի՝ երկիրը ինչ վիճակում են ստացել և ինչ վիճակում՝ հանձնել, իրենք ի վիճակի չեն դա անել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում՝ հանրահավաքի ընթացքում։
«Իրենք այլևս չկան։ Մեր թիմը իշխանությունը վերցնելու ճանապարհի վրա է, մնացել է ընդամենը մի քանի օր և իշխանափոխության հաջորդ օրը դուք տեսնելու եք արդյունքը ձեր մաշկի վրա՝ անվտանգության ոլորտում, տնտեսական ոլորտում, դուք տեսնելու եք աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, բանակի՝ երկրի անվտանգության ողնաշարի վերածնունդ․ սա է մեր նպատակը, բայց մենք այսօր դիմում ենք ձեզ՝ հնարավորություն տվեք մեզ այդ խնդիրները լուծելու, որովհետև ամեն ինչ կախված է ձեզանից, և այդ խնդիրները մենք կարող ենք լուծել միայն ձեզ հետ միասին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․