կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 16:24
Իրավական

Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը մեկնել է Հայաստանից և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշվում է՝ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը:

Նշենք, որ Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով. մի դեպքում նա ստացել է խոշոր կաշառք՝ հնարավորություն ստեղծելով, որ դատավորները վճիռներ կայացնեն հօգուտ քաղաքացիների, մյուս դեպքում՝ 2007-ին է կաշառք ստացել առևանգման փաստով հարուցված քրեական գործով: