կարևոր
3952 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 22:36
Քաղաքական

Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել․ Նաիրի Հոխիկյան

Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել․ Նաիրի Հոխիկյան

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում Նաիրի Հոխիկյանի հայցի բավարարումից հետո Դանիել Իոաննիսյանը չի բողոքարկել դատարանի վճիռը և միաժամանակ խուսափում է կատարել այն, ինչը արդեն քրեական հետապնդման հիմք է։

Հարկադիր կատարման ծառայության ծառայողները դատարանի դիմումի հիման վրա այցելել են Դանիել Իոաննիսյանի գրանցման հասցե, որտեղ նրանց դիմավորել են ինչ-որ մարդիկ՝ նշելով, թե այնտեղ վերանորոգում է, իսկ իրենք չգիտեն, թե ում տունն են նորոգում, չեն ճանաչում Դանիել Իոաննիսյանին։

Միաժամանակ նույն հասցեով դատարանի և հարկադիր կատարման ծառայության ուղարկած նամակները ստացել է Դանիել Իոաննիսյանը, հետևաբար ունեցել է բոլոր ծանուցագրերը, սակայն փաստացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ասում է, որ սրան հետևելու է Դանիել Իոաննիսյանի գույքի և անձի հետախուզում, քանի որ նա փաստորեն թաքնվում է դատարանից և հարկադիր կատարման ծառայությունից։

Հիշեցնեմ, որ զրպարտության և վիրավորանքի համար Երևան քաղաքի դատարանը 2023թ․ ապրիլի 25-ին վճռել էր բավարարել Նաիրի Հոխիկյանի հայցը և պարտավորեցնել, որ Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրի Նաիրի Հոխիկյանից և վճարի 204․000 դրամ։

Դատարանի այս վճիռը մինչև այսօր անկատար է մնում Նիկոլ Փաշինյանի մտերիմ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի կողմից։

 Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ