Փոխարժեքներ
08 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Ամիսներ առաջ yerkir.am-ն անդրադարձել էր «Նե» ամսագրի խմբագիր Անահիտ Ամիրյանի շուրջ ծագած պատմություններին: Գրել էինք, որ Հայաստանում նա բազմաթիվ պարտքեր է կուտակել և հեռացել է երկրից: Նշել էինք նաև, որ Անահիտ Ամիրյանն անգամ «քցել է» իր թոշակառու բարեկամներից մեկին:
Yerkir.am-ի տեղեկություններով` ներկայումս մի քանի պարտատերերի հայցերի հիման վրա դատական գործեր են հարուցվել: Դատարանի որոշմամբ` Ամիրյանի ողջ գույքի վրա կալանք է դրված, իսկ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նշենք, որ Անահիտ Ամիրյանի` Պտղնիում գտնվող առանձնատներից մեկը, որը գրավադրված էր բանկում, արդեն վաճառվել է: Մեր տեղեկություններով` մեծ թվով պարտքեր ունի նաև Անահիտի որդին` Վիգենը, ով, ինչպես հայտնել էինք, ամիսներ առաջ մեկնել է Գերմանիա: Ըստ որոշ տեղեկությունների` Անահիտ Ամիրյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նրա մտերիմների խոսքով` նա այնտեղ է մեկնել պարտքերը փակելու նպատակով:
Անահիտ Ամիրյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, սակայն Արմեն Ամիրյանը պնդում է, որ քրոջ հետ 10 տարուց ավելի է` ոչ մի առնչություն չունի և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի: