Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 07.03.15թ. որոշում է կայացվել Ա.Թադեւոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու համար ՀՀ քաղաքացի Ն.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 3-ին` ժամը 14:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Կոտայքի Պռոշյան գյուղից բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Թադևոսյանը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի առաջին մասով: