|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ՝ Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փամփուշտն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։
Ուղևորը եղել էր Երևանի 65-ամյա բնակիչ Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նա կասկածվում էր 51 հազար դոլար կաշառք ստանալու համար։ ԲԴԽ-ն բավարարել էր «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը: