Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայագիտական առարկաների՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասավանդելու նպատակահարմարության հարցը արհեստականորեն քաղաքական դաշտ է տեղափոխվում՝ խնդրի լուծումից խուսափելու համար․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ զարգացումները։
Նա նշեց, որ անկախ նրանից՝ ինչ քաղաքական հայացքներ ունի մարդը, այս խնդիրը անվտանգության հարց է․ «Հայագիտականը առարկաների բլոկ է, որոնց վերացումով մենք հանում ենք մեջտեղից այն ֆիլտրը, որը ձուլման, ասիմիլյացիոն երևույթներից պաշտպանում է մեր հոգեկերտվածքը»։
Արմեն Մարուքյանի դիտարկմամբ՝ խնդիրը խորքային է, վերաբերում է մեր ինքնության պահպանմանը և եթե որևէ քաղաքական ուժ տեսակետ է արտահայտում այս հարցի վերաբերյալ, չի նշանակում, որ պետք է խուսափել խնդրի լուծումից ՝ հարցը քարոզչական, քաղաքական դաշտ տանելով։
«Հիմա մեր մտավորականությունը գերազանցապես անկուսակցական մարդիկ են և մտահոգություն են հայտնում, որ ունենք ինքնության պահպանման խնդիր, հատկապես հաշվի առնելով, որ գլոբալիզացիոն, բացասական երևույթները մտել են մեր առօրյա կյանքի մեջ»,-ասաց պատմաբանը։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․