կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 17:58
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարգին խոստումներն՝ անկատար

Ավագանու այսօրվա նիստը ընդդիմադիրները աննխադեպ որակեցին, որոշները ստիպված էին իրենց խոսքը անջատված խոսափողով «բարձրաձայնել»` հայտնում է Yerkir.am-ը:

«Անջատե´ք խոսափողը» կարգադրությունը անձամբ քաղաքապետ Մարությանն էր իջեցնում:

Գրաքննվում, խլացվում է ընդդիմության ձայնը, ինչու՞, ինչի՞ց է վախենում ժամանակին «կարգին» խոստումներով քաղաքապետ «կարգված» Մարությանը:

Քաղաքային նոր իշխանությունները, մինչ օրս բոլոր ձախողումների համար նախորդներին էին մեղադրում:

Մրից փախած ու մրջուրն ընկած քաղաքապետին այսօր անակնկալ էր սպասվում:

Ավագանու «Լույս» խմբակցության հրապարակ բերած փաստաթղթով  քաղաքապետ Հայկ Մարությանին արձակուրդ է տրամադրվել՝  լիազորությունները վերապահելով տեղակալ Հայկ Սարգսյանին: Վերջինս նման լիազորության իրավասություն չուներ: Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, քանի որ նոյեմբերի 4-ի այդ որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով, այսօր փաստաթղթերը հանրայնացրել ու ասել է Դավիթ Խաժակյանը:

Թե հիմա ինչ մակարդակում կփորձեն արդարացնել այս որոշումը, արդեն իսկ կանխատեսելի է:

Կանխատեսելի ու պարզից էլ պարզ է, որ «կարգին խոստումները» անկատար են մնում:

Մարդիկ շարունակում են երթևեկել կիսաքանդ ու հնամաշ քաղաքային տրասպորտով, վեր ու վար անել մահվան վերելակներով: Փոխարենը քաղաքապետարանը «ամենափողոտ» ու «յուղալի» պատառը իրենով արեց, ստեղծեց համայնքային՝ փողաբեր աղբահանությունը՝ լուսանցքում թողնելով Սանիտեքին:

Մինչ քաղաքապետ դառնալը ու քայլականների կողքին կանգնելը Հայկը ակտիվ մասնակցում էր հակաիշխանական ակցիաներին, շատ արագ նա սերտաճեց իշխանությունը:

Հարցերի հարցը՝ նա իր կամքով, թե իմքայլականին վերապահված պարտադրանքով է անում այն ինչ անում է… երկու դեպքում էլ՝ խարանն ի՛ր վրա է։