Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները շարունակում են, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ներկայացնել նիստերից բացակաների ցանկը, իսկ դա էլ հանգեցնում է նրան, որ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում:
Եվ ահա, ըստ ԱԺ առողջապահության և սոցիալական մշտական հանձնաժողովի ներկայացրած տեղեկանքի՝ դեկտեմբեր ամսին նիստերից բացակայել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն ու ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը:
Սակայն հանձնաժողովը դեռևս չի ներկայացրել նոյեմբեր ամսվա բացակաների ցանկը: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբեր ամսվա նիստերից չորս բացակա է ունեցել՝ Ալեն Սիմոնյան (բացակայել է երկու նիստից էլ և ոչ հարգելի), Ռուբեն Ռուբինյան (մեկ նիստից և հարգելի), Վահե էնֆիաջյան (մեկ նիստից և ոչ հարգելի), էդմոն Մարուքյան (մեկ նիստից և հարգելի):
Ի տարբերություն նոյեմբերի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացականեր չի ունեցել: Նոյեմբեր ամսվա ընթացքում նիստից բացականեր չի ունեցել, օրինակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Իսկ, ահա, մյուս հանձնաժողովների նախագահները վաղուց չեն ներկայացրել բացակաների ցանկը՝ արդեն մի քանի ամիս: Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքում այդ մասին տվյալներ չկան՝ ի տարբերություն մյուս հանձնաժողովների: Եվ հետաքրքիր է, որ բացակաների մասին տվյալներ չեն ներկայացրել նաև ակտիվ հանձնաժողովները, որոնք ամսվա մեջ մի քանի նիստ են գումարում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում