|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ կառավարության նիստում կառավարությունը հավանություն է տվել ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։
Նախագծով առաջարկվում էր Ազգային ժողովի դռնբաց նիստերը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների դռնբաց նիստերը, խորհրդարանական լսումներն ուղիղ եթերով առցանց հեռարձակել Ազգային ժողովի ինտերնետային կայքում: Առցանց հեռարձակումն իրականացնում է Աշխատակազմը
Առաջարկվող օրենքի նախագիծը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների գործունեության առավել հրապարակային լուսաբանմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի մշտական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ ՀՀ ԱԺ աշխատանքները դարձնելով առավել թափանցիկ:
Օրենքի նախագծի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան ինչպես հետեւել ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը, այնպես էլ՝ պարբերաբար տեղեկանալ հանձնաժողովների գործունեության հետ առնչվող պետական կառավարման համապատասխան մարմինների ՀՀ Ազգային ժողովում, որպես կառավարության ներկայացուցիչ հանդես եկող պետական պաշտոնյաների իրենց ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների ներկայացմանը, ավելի մանրամասն իրազեկ լինել նրանց կողմից ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացվող փաստարկներին, հիմնավորումներին:
Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակումն օգտակար է նաեւ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող մյուս պատգամավորների համար եւս, ովքեր հնարավորություն կստանան ՀՀ ԱԺ չորսօրյա նիստերի գումարումից առաջ օնլայն հետեւել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, որն էլ իր հերթին կօգնի ավելի հեշտ կկողմնորոշվել այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս:
Խորհրդարանական լսումների առցանց հեռարձակման շնորհիվ հանրությունը կկարողանա ամբողջությամբ հետեւել ծավալվող քննարկումներին եւ ոչ թե դրանց վերաբերյալ պատկերացում կազմել այս կամ այն լրատվամիջոցների համառոտ եւ երբեմն ոչ ամբողջական հաղորդումներից:
Նախագծի բուն նպատակն է. նպաստել հասարակության կողմից ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հասարակական վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակմամբ հնարավորություն է ստեղծվում նաեւ առավել օբյեկտիվ գնահատել ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորների գործունեությունը: