Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ խորհրդարանում ընթանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մինչև քվեարկությունը, բոլոր ինը հանձնաժողովների նախագահների թեկնածուները ելույթ ունեցան և ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու պատկերացումները՝ առաջիկա աշխատանքերի վերաբերյալ:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկել է Արմեն Աշոտյանի թեկնածությունը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը, իսկ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նախագահի թեկնածուների ելույթներից և նրանց ու մյուս պատգամավորների հարցուպատասխաններից հետո ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ քվեարկությունն իրականցվելու է ինը քվերաթերթիկներով: Ամփոփելով հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները՝ Մելիքյանն ասաց, որ ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել են 94-ը:
Ձայների հարաբերակցությունն այսպիսին է.
Հակոբ Հակոբյան-1 անվավեր, 80 կողմ, 13 դեմ
Նաիրա Զոհրաբյան-4 անվավեր, 73 կողմ, 17 դեմ
Արմեն Աշոտյան-2 անվավեր, 56 կողմ, 36 դեմ
Կորյուն Նահապետյան-2 անվավեր, 81 կողմ, 11 դեմ
Վարդան Բոստանջյան-2 անվավեր, 85 կողմ, 7 դեմ
Հրայր Թովմասյան-0 անվավեր, 78 կողմ, 16 դեմ
Խոսրով Հարությունյան- 1 անվավեր, 78 կողմ, 15 դեմ
Վարդևան Գրիգորյան-1 անվավեր, 87 կողմ, 6 դեմ
Գագիկ Մինասյան-1 անվավեր, 92 կողմ, 1 դեմ