Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՅԴ-ի դիրքորոշումը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ:
«ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու: Ստացվում է, որ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` հանձնաժողովների թվի մեծացմամբ` իրենք զրկված են լինում բոլոր տեղերում լինելու հնարավորությունից: «Դա միայն մեր ֆրակցիայի խնդիրը չէ, կարող է հետո էլի նման ֆրակցիաներ լինեն, իսկ այս խնդիրն ավելի լուրջ է, դա ավելի մեծ խնդիր է, այնպես արեք, որ մենք բոլոր տեղերում ներկայացված լինենք»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ «Ելք»-ը զրկվի հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից, սակայն խնդիրն ավելի լուրջ է, որի մասին պետք է մտածել: