կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 16:52
Քաղաքական

ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահներին են ընտրում

ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահներին են ընտրում

Հայտնել ենք, որ խորհրդարանում ընթանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մինչև քվերակությունը, բոլոր ինը հանձնաժողովների նախագահների թեկնածուները ելույթ ունեցան և ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու պատկերացումները՝ առաջիկա աշխատանքերի վերաբերյալ:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկել է Արմեն Աշոտյանի թեկնածությունը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածուների ելույթներից և նրանց ու մյուս պատգամավորների հարցուպատասխաններից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ քվեարկությունն իրականցվելու է ինը քվերաթերթիկներով: Քվեարկությունն ավարվեց, այս պահին ընթանում է ձայների հաշվարկ: