|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողները ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյաից հետաքրքրվեցին նորընտիր ԱԺ-ի մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին: Հրայր Թովմասյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց դրանց կրճատման մասին տեղեկությունը:
«Դեռ չենք կարող ասել: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ ԱԺ որոշմամբ պետք է սահմանվեն մշտական հանձնաժողովների թիվը, նրանց անդամների թիվը: Դա տեղի կունենա վաղը:Չորս խմբակցություններն էլ կարող են առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների թվի հետ կապված:Մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին է խոսում երկու գործոն, ԱԺ պատգամավորների թվի կրճատումն ու մշտական հանձնաժողովների գործառույթների փոփոխությունը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա հավելեց, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը էական անհամամասնություն է ունեցել, մասնավորապես երկու հանձնաժողով` տնտեսական հարցերի հանձնաժողովն ու պետաիրավական հարցերի հանձնաժողովը խիստ ծանրաբեռնված են աշխատել:Եվ դա հաշվի առնելով հանձնաժողովների թիվը կարող է փոփոխություններ կրել: