|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկու` Հայաստան այցի շրջանակներում կկայանա մամուլի ասուլիս. տեղեկացնում են Spring PR ընկերությունից:
Պրոֆեսորի հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 12:30-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում: Հայաստան այցի շրջանակներում Եվգենի Կասպերսկուն կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Մինչև պաշտոնական միջոցառնման մեկնարկը, մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվել և կարծիքներ փոխանակել Եվգենի Կասպերսկու հետ: Հանդիպման առաջին հատվածում Կասպերսկին կներկայացնի կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները` էվոլուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները, սկսած floppy-սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային վերահասկողության վերաբերյալ բանակցությունները: