|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ որոշել է հռչակել դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվությունը փառաբանելու, ինչպես նաև այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց 1948 թվականի դեկտեմբերի 8-ին Գլխավոր ասամբլեան ընդունել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիան:
Բանաձևն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանը և կոնսոլիդացիային: