|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգ Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:
Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում: