|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
ԱԳՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեցին պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների եւ շփումների կարեւորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման եւ խնդիրների վերհանման գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները եւ գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:
Զրուցակիցները կարեւորեցին ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրեց Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը: