|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվեց ՄԱԿ հատուկ զեկուցողի այցը Հայաստան, ինչը լավ առիթ է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին տեղում ծանոթանալու և հետագա փոխգործակցության շրջանակն ուղենշելու համար:
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Այս գործընթացում զրուցակիցներն ընդգծեցին կանանց ու երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս: