կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 10:35
Աշխարհ

Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները

Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները: Այս մասին հայտարարությունը Շամպայնը տեղադրել է թվիթերյան իր պաշտոնական էջում:

Նա նշել է. «Ես զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը (Լեռնային Ղարաբաղում) և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին», ու շեշտել՝  Վաշինգտոնի աջակցությամբ անցած բանակցությունները պետք է մոտ ժամանակներս հանգեցնեն հրադադարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»: