|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և մասնավորապես` Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին: