| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            108 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Բորիս Սիմոնյանը: Այս մասին տեղեկությունը, ըստ yerkir.am-ի, տեղադրված է Ռուսական գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Բորիս Սիմոնյանը բնակվում էր Մոսկվայում: Նա Հայրենական մեծ պատերազմի՝ ՌԴ տարածքում բնակվող ամենատարեց հայ վետերանն էր:
Բորիս Սիմոնյանը ծնվել է 1911 թվականին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Վերին Աղջիքենդ գյուղում: Մինչև պատերազմի սկսվելը հայրենի գյուղում ուսուցչություն է արել: Երբ պատերազմը սկսվել է, ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանն ու 1942-ին մեկնել ճակատ: Կռվել է Ուկրաինական երրորդ ճակատում, մասնակցել Կուրսկի և Յասկո-Քիշնևյան գործողություններին: Խորհրդային բանակի կազմում ազատագրել է Հունգարիան: Մայիսի 9-ը դիմավորել է Բուլղարիայում:
Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով և այլ արժեքավոր պարգևներով, որոնցից ամենաշատը հպարտանում էր «Կարմիր աստղ» շքանշանով: