Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ տարի պատվիրված մոտ 300 մեքենա դեռ Բագրատաշենի մաքսատանն է, քանի որ դրանք չեն բեռնաթափել մինչև հունվարի 31-ը և դուրս են մնացել շուկայից՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Ավտոներկրողները դարձյալ բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով թույլ տալ անցյալ տարի աճուրդով գնված այդ մեքենանեը՝ վերջին 300 հատը, ներկրել Հայսատան։
«Մենք արդեն մի քանի գրություն ենք հղել վարչապետին, այդ պատասխանին ենք սպասում 3 շաբաթ, որպեսզի այդ 300 մեքենաները չթողնենք Վրաստանի տարածքում»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Ղազախստանի Հանրապետության հետ լարված իրավիճակը նա բացատրեց այն հանգամանքով, որ այն բոլոր մեքենաները, որ Ղազախստանը գնել է այս տարածքից, հիմնականում այն մարդկանց միջոցով է, որոնք 3 օրով գրանցվել են ՀՀ քաղաքացիների բնակության հասցեներում և գնել են Վրաստանից․ «Այսինքն, 70 տոկոսը բացահայտել են, որ գնել են Վրաստանի տարածքից, միայն 30 տոկոսն է, որ մեր հայ քաղաքացին վաճառել է Ռուսաստանի, Ղազախստանի և ԵԱՏՄ տարածքի պետություներին։ Հիմա մենք հույս ունենք այս վերջին մեքենաները ոչ թե 70/30 հարաբերակցությամբ կիսվեինք վրացիների հետ, այլ գոնե վաճառեինք, վերջանար»։
Նա վստահեցրեց, որ մեքենաները պահեստավորել են, որպեսզի արտահանեն, դրանք խցանումների պատճառ չեն դառնա, արավհետև այնպես չէ, որ բոլորը վարում են։
«Հիմա մենք այն փաստի առաջ ենք, որ Ղազախստանի պետությունը, տեսնելով, որ իրենց քաղաքացիները գրանցվել են 3-4 օրով, նրանք էլ հայտնաբերելով այդ ապօրինությունները վրդովված են, որ մեր երկիրը իր շուկան չի կարողանում կարգավորել, չի կարողանում իր հայ քաղաքացուն պաշտպանել, որ մենք էլ պատասխանատվություն կրենք մեր գույքի համար»,-ասաց Ավտոներկրողների միության նախագահը։
Նրանց պահանջը փոխվարչապետի հետ հանդիպումն է․ «Եթե Մհեր Գրիգորյանն է ԵԱՏՄ տարածքում հարցեր լուծում, թող մեզ կանչեն, փորձենք այդ 300 մեքենայի հարցերը կարգավորել»։
Մանրամասն՝ տեսանյութում․