կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 15:07
Քաղաքական

Էդմոն Մարուքյանը լիբանանահայերին օգնելու հարցով դիմել է վարչապետ Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը լիբանանահայերին օգնելու հարցով դիմել է վարչապետ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։

Մարուքյանի դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տեւական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաեւ տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու եւ անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,-նշել է Մարուքյանը: