կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 11:13
Հասարակություն

Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործազուրկ աշխատակիցների խնդրով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործազուրկ աշխատակիցների խնդրով դիմել է Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։ Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրում է Մարուքյանը։