կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 11:12
Մշակույթ

Իտալիայի համալիրներից մեկում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ

Իտալիայի համալիրներից մեկում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ

Մայիսի 7-9-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան սրահ:

 

«Պալացցո Կոպպինի» համալիրն ունի հարուստ գրադարան, թանգարան, ինչպես նաև ընդարձակ սրահներ` հագեցած տեխնիկական բազայով՝ համապատասխան ուսումնական ծրագրեր իրականացնելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

 

Ֆլորենցիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով միջոցառմանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը: «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը ավելի քան 20 տարի է` գործունեություն է ծավալում միջմշակութային երկխոսության բնագավառում, շուրջ 70 երկրի, այդ թվում՝ հայաստանյան 3 կազմակերպությունների հետ իրականացնելով բազմաթիվ համագործակցության ծրագրեր:

 

Հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության, մշակութային համագործակցության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ պարոն Պաոլո Դել Բիանկոն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: